Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան երեկ Կովալևկայում անցկացրել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որում հաստատվել են երկրի ազգային հավաքականի գործունեության կազմակերպչական մի շարք հարցեր, գրում է Sport.ua-ն։
Պաշտոնյաների որոշմամբ, որը հիմնված է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի խնդրանքի վրա, Ուկրաինայի հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կանցկացնի Լվովի «Արենա Լվով» մարզադաշտում։
Հաստատվել է, որ Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Նշենք, որ Ազգերի լիգայի Շոտլանդիայի հետ (սեպտեմբերի 26) խաղը նախատեսված է Կիևում՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում։
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին, և կմեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։