Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոսել է թիմում առկա խնդիրների մասին, հաղորդում է Mirror-ը:
«Սա այն «Սիթիին» չէ, որին մեր երկրպագուները սովոր են տեսնել: Մենք չենք կարող այսպես շարունակել:
Թիմը կորցրել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Մենք վստահում ենք Գվարդիոլային և համոզված ենք, որ նա կարող է շտկել իրավիճակը»,-ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 51 միավոր։ Գվարդիոլայի թիմը երկրորդն է ու 22 միավորով հետ է մնում «Լիվերպուլից»։