Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը խոսել է ուկրաինական «Վերեսում» անցկացրած սկզբանական ժամանակահատվածի մասին։
«Բավականին արագ եմ հարմարվում նոր ակումբին։ Իմ կարծիքով, ադապտացիոն փուլն ամբողջովին անցել եմ։ Ինձ շատ լավ են ընդունել։ Փորձում եմ բոլորի հետ շփվել և ընկերություն անել։
Մարզումները շատ լավ են անցնում։ Հաշվի առնելով ստուգողական խաղերի քանակը և ծանրաբեռնվածությունը՝ 10 միավորանոց համակարգով մարզավիճակս կգնահատեմ 8-9։
Սկզբնական հատվածում կային որոշակի դժվարություններ։ Այժմ արդեն թիմի տակտիկան և մարտավարությունն ամբողջովին հոգեհարազատ են։ Մեր առջև դրված առաջադրանքն է՝ բարելավել խաղային և ֆիզիկական պատրաստվածությունը։
Թե՛ «Վերեսում», թե՛ նախկինում խաղացածս ակումբներում ունեմ և ունեցել եմ որակյալ խաղընկերներ։ Ուկրաինայի և Հայաստանի առաջնությունները չեմ կարող համեմատել, քանի որ դեռևս չեմ խաղացել Ուկրաինայի առաջնությունում»,- այս մասին Մարգարյանը նշել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում։