Կարագանդայի «Շախտյորը» պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ, հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Նոան» էր։ «Շախտյորը» Ղազախստանի նախորդ առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։
Պետրոսը կարիերան սկսել է Երևանի «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու»), որի կազմում նվաճել է երկրի գավաթը և Սուպերգավաթը։ Հանդես է եկել նաև «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» կազմում: Վերջինիս կազմում Ավետիսյանը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսն ու Սուպերգավաթը։ 2020 թվականին նա հանդես է եկել Կոստանայի «Տոբոլում»։
Ավետիսյանը հինգ հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի մարզաշապիկով։