Այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը, որն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։
Բազմամարտում հաղթեց Տոկիոյի ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Գագիկ Խաչիկյանը, իսկ երրորդ տեղը՝ Համլետ Մանուկյանը։