Դահուկավազորդ Միքայել Միքայելյանն այսօր՝ փետրվարի 11-ին, երկրորդ անգամ է մրցուղի դուրս եկել Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Միքայելյանը հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մասնակիցների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով:
15 կմ դասական ոճում օլիմպիական չեմպիոն է հռչակվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յիվո Նիսկանենը՝ 37:54:8 արդյունքով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի օլիմպիական թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը՝ 38:18.0 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի Կլեբոն՝ 38:32.3: