Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանն իր առաջին գոլն է խփել մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում։
Ռուսական ակումբը ստուգողական խաղում 1-3 հաշվով զիջել է դանիական «Հելսինգյորին»։ Դավիդյանը դարձել է «Խիմկիի» միակ գոլի հեղինակը։ Կիսապաշտպանը փոխարինման էր մտել հանդիպման 70-րդ րոպեին։