Ինչպես քիչ առաջ հայտնի էր դարձել, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է տեղափոխվել ղազախական «Աստանա»։
Հնարավոր տրանսֆերի մասին Metaratings.ru-ի հետ զրուցել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը։
«Մինչ այս պահը Վարդանյանը չէր ցանկանում տեղափոխվել Ղազախստան։ Նա դեռևս իր գործերը չի ավարտել «Սոչիի» հետ։ Որոշակի հարցեր այս պահին քննարկման և լուծման փուլում են։ Առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- նշել է Սելյուկը։