VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայից հեռացած մի շարք լեգեոներներ արդեն իսկ տեղափոխվել են նոր ակումբ։
«Արարատի» նախկին հարձակվող Յակուբա Սիլուեն տեղափոխվել է Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Սանկտ-Պյոլտեն» ակումբ։

«Սևանի» նախկին հարձակվող Էբրիմա Ջատտան կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունների Բարձրագույն խումբը ներկայացնող «Իթթիհադ Կալբա» ակումբում։

«Նոայի» նախկին հարձակվող Պավել Կիրեենկոն տեղափոխվել է Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Կասպի»։

«Նոայի» նախկին ավագ Դենիս Դեդեչկոն տեղափոխվել է էստոնական «Տրանս-Նարվա»։

«Սևանի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպ Դուրանսկին տեղափոխվել է ալբանական «Էգնատիա» ակումբ։

























































