Վանաձորի «Լոռին» տարվա առաջին ընկերական խաղն է անցկացրել` մրցելով «Լոկոմոտիվի» հետ:
Հանդիպումը կայացել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում և ավարտվել «Լոռիի»` 3:1 հաշվով հաղթանակով:
Առաջին կեսն ավարտվել է 1:1 հաշվով: «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ է դարձել Իգոր Բիկովսկին, իսկ «Լոռիի» կազմում աչքի է ընկել փորձարկվող ֆուտբոլիստ: Իսկ երկրորդ կեսում Ռոբերտ Մինասյանը դուբլ է ձևակերպել և ապահովել «Լոռիի» առաջին հաղթանակը 2020 թվականին:
Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Լոռին» գլխավորում է ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը` 15 խաղից հետո իր ակտիվում ունենալով 28 միավոր: Իսկ «Լոկոմոտիվը» 17 խաղից հետո 44 միավոր է վաստակել ու Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: