Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբների վարկանիշային աղյուսակը, որոնք տրանսֆերային շուկայում վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենամեծ դրական հաշվեկշիռն ունեն՝ 2012 թվականից սկսած:
Վերջին տասը տարիների ընթացքում ֆրանսիական «Լիլը» ամենաշատն է վաստակել է խաղացողների տրանսֆերային գործարքներից (ծախսել է 319 միլիոն եվրո, ֆուտբոլիստների վաճառքից աշխատել է 668 միլիոն եվրո, եկամուտը տրանսֆերներից՝ +349 միլիոն եվրո):
Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև «Լիոնը», «Ջենոան», «Ուդինեզեն» և «Ատալանտան»։
Ընդհանուր առմամբ, CIES-ի հաշվարկով, 98 ակումբներից 52-ը դրական բալանս ունեն: