Հսյաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ТРЕНДЕЦ YouTube-յան ալիքի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանի՝ «Վերես» տեղափոխության մասին.
«Ես զանգ ստացա ակումբի մարզկան տնօրեն Սլավա Շևչուկից: Նա ասաց, որ իրենց հետաքրքրում է Ժիրայր Մարգարյանը, և ինձանից կարծիք հարցրեց Ժիրայիր մասին։ Ես նրա հետ 2 խաղ եմ անցկացրել հավաքականում և գիտեմ, որ նա լավ որակներ ունի և լավ տղա է ուստի ասացի, որ վերցնեն նրան։
Հետո կապվեցի Ժիրայրի հետ և հայտնեցի, որ «Վերեսից» հետաքրքրություն կա։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե «Վերեսը» հետաքրքրվի հայ ֆուտբոլիստներով. Ես գիտեմ, որ ակումբը ցանկանում է ուժեղացնել և վաճառել խաղացողներին ավելի ուժեղ թիմերի:
«Շատ լավ կլինի, եթե կարողանամ ինչ-որ բանով օգնել այս թիմին: Ես լավ գիտեմ Ուկրաինական Պրեմիեր լիգան ու «Վերեսի» նպատակները, այդ պատճառով ես շատ ուրախ կլինեմ օգնության համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ Մխիթարյանն ու Շևչուկը Դոնեցկի «Շախտյորում» եղել են թիմակիցներ: