Նիդեռլանդներում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը։
Եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Ռուսաստանին՝ նվաճելով նաև աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը։

Հիշեցնենք, որ այսօր կայացած բրոնզե մեդալի համար պայքարում Իսպանիան 4-1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի նկատմամբ։
























































