Արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները շարունակում են իրենց ակումբների կազմում պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին, ոմանք էլ արդեն պաշտոնական հանդիպումներ են անցկացնում։
🇷🇺
«Կրասնոդարը» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթեց շվեդական «Հեկկենին»։ Ռուսական ակումբի առաջին գոլը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով խփեց Էդուարդ Սպերցյանը։
🇨🇾
Կիպրոսի առաջնության 20-րդ տուրում «Անորտոսիսը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պաֆոսի» հետ։ «Անորտոսիսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հովհաննես Համբարձումյանը, որը նաև դեղին քարտ ստացավ։ «Անորտոսիսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
🇱🇺
Ստուգողական խաղում Լյուքսեմբուրգի «Կերենգ 97» ակումբը 5-0 հաշվով հաղթեց «Ժյոննես Կանահին»։ «Կերենգի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերոժ Թիթիզյանը։
🇺🇦
Ստուգողական խաղում ուկրաինական «Ալեքսանդրիան» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց դանիական «Ռանդերսի» հետ։ Ուկրաինական ակումբի կազմում առաջին կեսին մասնակցեց Արթուր Ավագիմյանը։
🇲🇹
Մալթայի առաջնության 17-րդ տուրում «Ֆլորիանան» 2-1 հաշվով հաղթեց «Բալցանին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Ռումյան Հովսեփյանը։ «Ֆլորիանան» մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ հորիզոնականով։
🇬🇷
Հունաստանի առաջնության 22-րդ տուրում «Իոնիկոսը» 0-3 հաշվով պարտվեց «Օլիմպիակոսին»։ Տանտերերի կազմում 85-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Վասիլիոս Պողոսյանը։ «Իոնիկոսը» մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է։