Հունվարի 30-ին Օլիմպավանում կայացել է նախադեպը չունեցող մարտարվեստների սեմինար-փառատոն, որին մասնակցել են 7 ֆեդերացիների՝ Կիոկուշին կարատեի, Մարտեր առանց կանոնների, Ավանդական Ուշուի, Քիքբոքսինգի, Թաեքվանդոյի, Գրեփլինգի և Ջիու-Ջիտցուի ներկայացուցիչները:
Կիոկուշին Կայ կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանն ArmSport-ի հետ զրույցում հայտնել է, որ սեմինարին շուրջ 500 սան է մասնակցել․ «Այս ձևաչափով առաջին անգամ էինք սեմինար կազմակերպում Երևանում․ պետք է փաստեմ, որ մեր սպասելիքները լիովին արդարացան ու ամեն ինչ շատ լավ անցավ։ Ամբողջ աշխարհում ճանաչում ունեցող մեր տիտղոսակիր չեմպիոները վարպետության դասեր անցկացրին սաների հետ, վստահ եմ՝ այս փորձառությունը նրանց համար շատ օգտակար կլինի»։
Սպարտակ Գասպարյանի խոսքով, մարտարվեստների Ֆեդերացիաները միակարծիք են եղել, որ նման հանդիպումները պետք է կրեն հաճախակի բնույթ։
Ներկայացնում ենք սեմինարի լուսանկարները՝