31.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Խիստ պատիժ Անգլիայում. խախտողներին սպասվում է 10-խաղյա որակազրկում

    🎥 Ափսոսում եմ, որ հաշիվը 3։0 չդարձրինք և չսպանեցինք ինտրիգը․ Սանդրո Պերկովիչ

    Համաշխարհային ֆուտբոլը սգում է լեգենդի մահը. Կյանքից հեռացել է Ֆրանկո Բարեզին

    ՖԻՖԱ-ն արդարանում է նոր նախագծի շուրջ ծագած սկանդալից հետո

    Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

    Պաշտոնական․ Ռեալը նորեկ ունի

    ԿԼ․ Ալաշկերտն ավարտեց մրցելույթները եվրագավաթներում

    Ռեալը աշխատում է նոր տրանսֆերի շուրջ․ այս պահին բանակցություններ են ընթանում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

        🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

        Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Խիստ պատիժ Անգլիայում. խախտողներին սպասվում է 10-խաղյա որակազրկում

            🎥 Ափսոսում եմ, որ հաշիվը 3։0 չդարձրինք և չսպանեցինք ինտրիգը․ Սանդրո Պերկովիչ

            Համաշխարհային ֆուտբոլը սգում է լեգենդի մահը. Կյանքից հեռացել է Ֆրանկո Բարեզին

            ՖԻՖԱ-ն արդարանում է նոր նախագծի շուրջ ծագած սկանդալից հետո

            Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

            Պաշտոնական․ Ռեալը նորեկ ունի

            ԿԼ․ Ալաշկերտն ավարտեց մրցելույթները եվրագավաթներում

            Ռեալը աշխատում է նոր տրանսֆերի շուրջ․ այս պահին բանակցություններ են ընթանում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

                Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ. Հայաստանը 16 տարի անց Ձմեռային Օլիմպիական խաղերում ունեցավ գեղասահորդ մասնակից

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Ձմեռային մարզաձևեր
                  10.02.22 / 19:22
                  0
                  Լուսանկարը՝ Seán Gillis/Europe On Ice

                  Լուսանկարը՝ Seán Gillis/Europe On Ice

                  Թինա Կարապետյան — Սիմոն Պրուքս Սենեկալ․ հասնելով Հայաստանի՝ Օլիմպիական երազանքին

                  Թինա Կարապետյան — Սիմոն Պրուքս Սենեկալ գեղասահորդները, որոնք մասնակցում են Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, 16 տարվա դադարից հետո առաջին հայերն են, որ կմրցեն գեղասահքում. Թիմի, Մոնրեալից Պեկին ժամանելուց կարճ ժամանակ անց Absolute Skating- ի համար Մարիա Բաղդասարովան Թինայի ու Սիմոնի հետ խոսել է աշխարհի ամենամեծ սպորտային իրադարձությանը մասնակցելու ու Հայաստանի դրոշը ներկայացնելու պատվի մասին. Իրադարձություն, որտեղ նրանք պիտի տոկունություն ցուցաբերեն, մի բան, որը բնորոշ է հայի ոգուն.

                  Լինելով հայ Կանադայում

                  Ըստ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ այսօր Կանադայում ապրում է 90 հազար հայ։ Նրանց մեծ մասը Մերձավոր Արևելքից Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Թինա Կարապետյանի ծնողները Կանադա էին եկել Լիբանանից քաղաքացիական պատերազմի ժամանակ։

                  «Ես ծնվել ու մեծացել եմ Կանադայում, և ընտանիքս մեծ կարևորություն է տվել այն հանգամանքին, որ ես ու քույրերս պահենք մեր հայկական ինքնությունը։ Մինչև 7-րդ դասարան հաճախել եմ հայկական դպրոց։ Տանը մենք հայերեն ենք խոսում։ Տարիների ընթացքում ինձ համար էլ առաջնային դարձավ այդ մշակույթը կենդանի պահելը՝ չնայած Քվեբեկում ապրելուն։ Վերջերս ամուսնացա հայ տղայի հետ»,- բացատրում է 24-ամյա Թինան։

                  «Մեծանալով նկատում էի, որ մարդիկ դժվարանում են արտաբերել ազգանունս, քանի որ -յան վերջածանցը տարբերվող էր։ Բայց միջազգային մրցաշարերին մասնակցելու շնորհիվ իմ վախը՝ ասելու, որ հայ եմ, վերափոխվեց հպարտության՝ անունս լսելիս։ Այնքան երջանիկ եմ, որ կարողանում եմ աշխարհին ցույց տալ՝ ովքեր են հայերը»,- ասում է Թինան։

                  Լուսանկարը՝ Seán Gillis/Europe On Ice

                  30-ամյա Սիմոն Պրուքս Սենեկալը հայկական ծագում չունի, նա իր ընտրությամբ է հայ դարձել։ Նա վատ չի զգում, որ շատ բան չգիտեր այս երկրի ու դրա պատմության մասին, երբ 2015-ին միավորվեց Թինայի հետ։ «Պետք է սովորեի։ Բարեբախտաբար, բազմիցս գնացինք Հայաստան։ Առաջին այցի ժամանակ ինձ տարօրինակ էի զգում այնտեղ։ Հայերը շատ լավն են, հյուրընկալ ու առատաձեռն, ընտանիքին նվիրված, նրանք միշտ ուզում են հոգ տանել քո մասին, ամենալավը տալ քեզ։ Ես իսկապես սիրահարվեցի Հայաստանին ու կապվեցի այդ երկրին»,- նշում է Սիմոնը։

                  Թինայի առաջին այցը Հայաստան համընկավ գեղասահքում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու նրա մեկնարկի հետ։ «Երբ պլանավորում էինք մեր ընտանեկան ճամփորդությունները, միշտ հետաձգում էինք Հայաստան այցը»,- ասում է Թինան։

                  Նա հիշում է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցի խոր ազդեցությունն իր վրա ու Արարատ լեռան հզոր պատկերը։ «Ուրախ եմ, որ անձամբ տեսա այդ վայրերը։ Իսկապես սիրահարվեցի այդ երկրին ու մարդկանց, ու այն ամենին, ինչ նա առաջարկում է»,-նշում է նա։

                   Գեղասահքում անցած ուղին

                  Թինան սկսել է գեղասահքով զբաղվել 5 տարեկանից ու մինչև 14 տարեկան հանդես է եկել որպես մենասահորդ։ Այդ ժամանակ նա միացավ իր երկու քույրերին «Լավալ» սինքրոն չմշկասահքի թիմում։ Միանգամից 15 հոգու հետ չմուշկներով սահելը չափազանց ճնշող էր, ուստի Թինան անցավ սառցե պարին, որը թվում էր՝ միայնակ ու սինքրոն չմշկասահքի ոսկե միջինն էր։

                  Թինան իր առաջին զուգընկերոջ՝ Ալեքսանդր Լալիբերտեի հետ երկու մրցաշրջան անցկացրեց երիտասարդական մրցաշարերում։ Համագործակցության երկրորդ տարում թիմը դիմեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային (ՀԳՖ)։ Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ֆեդերացիաների՝ ՀԳՖ-ն պահանջում է, որ սառցե պարի կամ զուգապարի դեպքում մարզիկները կամ նրանցից գոնե մեկը հայկական ծագում ունենա՝ Հայաստանը ներկայացնելու համար։ ՀԳՖ-ն ոգևորությամբ ընդունեց սառցե պարի թիմ ունենալու գաղափարը։

                  Սիմոնի ճանապարհը սառույցի վրա սկսվել է 4 տարեկանից, երբ նա եղբորը միացավ հոկեյում։ 7 տարեկանում նա հասկացավ, որ այդ խաղն իրեն այնքան էլ դուր չի գալիս, ուստի խնդրեց ծնողներին իրեն տանել չմուշկներով կանոնավոր սահելու։ Երբ ավելի մեծացավ, որոշեց ավագ դպրոցում սպորտային ուսումնական ծրագրի հաճախել և հետևելով իր մարզիչներից մեկի խորհրդին՝ նա ամբողջությամբ կենտրոնացավ սառցե պարերի վրա։ Նախքան 2015-ին Թինային միանալը, Սիմոնը մի քանի տարի մրցաշարերի ժամանակ ներկայացրել է Կանադան։

                  «Երկուսս էլ միաժամանակ առանձնացանք մեր նախորդ զույգերից։ Մենք նույն մարզադպրոցում էինք ու փորձ արեցինք, մեր մարզիչները տեսան, որ համապատասխանում ենք, ու սկսեցինք մեր համագործակցությունը»,- հիշում է Սիմոնը։ Առաջին մրցաշրջանում Թինային ու Սիմոնին մարզում էին Էլիս Համելն ու Շոն Ուինթրը։

                  Լուսանկարը՝ Seán Gillis/Europe On Ice

                  Նախքան 2017/18 Օլիմպիական մրցաշրջանից հետո մեկ տարով հանգստի գնալը, թիմը մասնակցել է Եվրոպայի և աշխարհի 3 առաջնության։ Իրենց առաջին փորձի ժամանակ Թինային ու Սիմոնին 2 միավոր պակասեց 2017-ի սեպտեմբերին Փհենյանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

                  Իրենց մեկ տարվա հանգստի ընթացքում Սիմոնը միացավ կանադական սինքրոն չմշկասահքի «Նովա» թիմին, որի հետ նա հաղթեց Canadian Nationals-ն ու մասնակցեց ISU (Չմշկորդների միջազգային միություն) Աշխարհի սինքրոնիզացված 2019 թվականի առաջնությանը։

                  «Նորից սիրահարվեցի չմշկասահքին։ 2017/18 մրցաշրջանում այնքան կենտրոնացած էի արդյունքների ու մարզումների վրա, որ այնքան էլ չվայելեցի այն։ Սինքրոնիզացված չմշկասահքի թիմի հետ լինելը՝ շրջապատված լինելով այդքան չմշկորդներով, զգալով նրանց կիրքն այդ սպորտաձևի հանդեպ ու ավելի լավը դառնալու նրանց պատրաստակամությունը, օգնեցին ինձ հետ բերել այդ սերը»,- բացատրում է Սիմոնը։

                  «Հասկացա, որ չմշկասահքով չեմ գնում այնքան հեռուն, որքան ուզում եմ։ Դա այն ժամանակ էր, երբ ես ու Թինան միացանք ու հասկացանք, որ, գուցե, չենք արել ամենը, ինչ կարող էինք։ Որոշեցինք միասին վերադառնալ ու փորձել Հայաստանի համար Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Կենտրոնանալով մեր վերջնական երազանքի վրա՝ մենք համախմբվեցինք»,- ավելացնում է Սիմոնը։

                  Օլիմպիական որակավորում․ ձախորդություններով դեպի երազանքի իրականացում

                  2020 թվականի մարտին Covid-19 համավարակի ի հայտ գալու պատճառով գեղասահքի միջազգային մրցաշարերը հետաձգվեցին, մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Աշխարհի 2020 թվականի առաջնությունը, որ պետք է կայանար թիմի հայրենի քաղաք Մոնրեալում, ինչպես նաև Զագրեբում սպասվող 2021 թվականի Եվրոպայի առաջնությունը, չեղարկվեցին։ Դա նշանակում էր, որ 2019-ին թիմի վերամիավորումից հետո Թինան ու Սիմոնը հնարավորություն ունեցան մրցելու միայն մի ISU մրցաշարում՝ Գրացի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում, որտեղ զբաղեցրին 17-րդ տեղը։

                  14-ամսյա դադարից հետո Թինան ու Սիմոնը մեկնեցին Ստոկհոլմի Աշխարհի 2021 թվականի առաջնությանը՝ վճռելով մրցել ու հուսալով որակավորվել Օլիմպիական խաղերին Հայաստանի կողմից։ Թիմին, այնուամենայնիվ, չթույլատրեցին մասնակցել մրցաշարին, ինչի պատճառը, ամենայն հավանականությամբ, Սիմոնի՝ քովիդի թեստի սխալ դրական պատասխանն էր։ ISU-ի առողջապահական կանոնադրությունն այդ ժամանակ այնքան էլ մանրամասն գրված չէր ու ոչ մի այլընտրանքային լուծում չէր առաջարկում դրական թեստի պարագայում՝ բացառությամբ մարզիկի՝ մրցաշարին չմասնակցելուց։ Թինայի և Սիմոնի անհաջող փորձը վատթարացավ պաշտոնական լաբորատոր փաստաթղթերի երկարատև բացակայության, սխալ հաղորդակցման ու կազմակերպչական կոմիտեի կողմից բարի կամքի դրսևորման բացակայության պատճառով։

                  Քանի որ ISU-ն Պեկինի Խաղերից առաջ թարմացրել է Օլիմպիական խաղերի որակավորման համակարգը, Թինան ու Սիմոնը Ստոկհոլմում պիտի հասնեին ազատ պարին՝ ռիթմիկ պարերում տեղ զբաղեցնելով լավագույն 20-յակում, որպեսզի կարողանային որակավորվել ՕԽ-ին։ Նրանց ամենաբարձր հորիզոնականն աշխարհի առաջնություններում եղել էր 22-րդը 2018 թվականին՝ Մոնրեալի հեղինակավոր Ice Academy-ում մարզվելու առաջին տարում։ Թիմը վստահ էր, որ այն առաջընթացը, որ իրենք գրանցել են իրենց համաշխարհային մակարդակի մարզիչների օգնությամբ, նրանց կհասցնի Ստոկհոլմի եզրափակիչ։

                  «Գիտեինք, որ բարելավվել ենք, բայց մրցելու ու մրցավարների իրական պատասխանը տեսնելուց զրկված լինելն ամենաբարկացնող մասն էր»,- բացատրում է Սիմոնը։ «Մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ չենք հանձնվել, որ դեռ Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակ ունենք։ Մենք այնտեղ էինք, մենք պատրաստ էինք, մենք արել էինք բոլոր մարզումները։ Ակնկալում էինք որակավորվել այնտեղ։ Դա ընդունելը դժվար էր»,- ավելացնում է Թինան։

                  Թինայի ու Սիմոնի համար ՕԽ-ին մասնակցության գլխավոր նպատակին հասնելու միակ շանսը 2021-ի սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ կոմունայում անցկացվող Nebelhorn Trophy-ին մասնակցելն էր։ Նրանք այնտեղ պիտի լավագույն քառյակում տեղ զբաղեցնեին։

                  Ստոկհոլմից Կանադա վերադառնալուց հետո նրանք ստիպված էին երկշաբաթյա հարկադրված կարանտինի անցնել, բայց Աշխարհի առաջնությանը տեղի ունեցածի հոգեբանական ազդեցությունը ստիպեց նրանց ավելի երկար դադար վերցնել՝ նախքան մարզումները վերսկսելը։

                  «Վերադարձանք սառույցին ու զգացողությունները լավը չէին։ Շատ բարկացած ու տխուր էինք և պիտի հաղթահարեինք դա ու վերադառնայինք թարմացած և պատրաստ, որպեսզի պատրաստվեինք Nebelhorn Trophy-ին»,- հիշում է Թինան։

                  Այս մրցաշրջանում իրենց ռիթմիկ պարերի համար Թինան ու Սիմոնն ընտրել էին Արետա Ֆրանկլինի Respect, Bridge Over Troubled Water և Think երգերը։ Դրանց պատմությունը թիմի պատասխանն է Ստոկհոլմի աշխարհի առաջնությունում ունեցած ցավալի փորձին։

                  Գաղափարն առաջարկել էր Սիմոնը՝ Արետա Ֆրանկլինի “Respect” («Հարգանք») կենսագրականի թրեյլերը տեսնելուց հետո։ «Երբ առաջին անգամ լսեցի այդ երգը, որով հիմա սկսում ենք մեր առօրյան, զգացի, որ կարողանում եմ լսել ներքին ձայնս․ «Մենք այստեղ ենք, մենք մարդիկ ենք, որոնց պետք է հարգեն ու նայեն։ Մի՛ կասկածեք մեզ, մենք պատրաստ ենք, նայեք մեր չմշկելը, զվարճացեք մեզ հետ»»,- բացատրում է նա։

                  Midnight Blues պարտադիր պարային էլեմենտի համար թիմն օգտագործում է Bridge Over Troubled Water-ը։

                  «Երկրորդ մասում փորձում ենք պատկերել՝ ինչպես ես հաղթահարում տեղի ունեցածն ու կամուրջ կառուցում, որ անցնես մյուս կողմ ու հաջողության հասնես։ Այն ամենից հետո, ինչի միջով ստիպված եղանք անցնել, այս թեման իսկապես մեզ համապատասխան էր։ Դա նույնիսկ այս ամենը հաղթահարելու ընթացքի մի մասն էր։ Մեզ այդ մրցաշրջանի ընթացքում օգնեցին հենց այն երգերը, որոնք առաջ են մղում»,- ավելացնում է Սիմոնը։

                  Nebelhorn Trophy մրցաշարի երկու հատվածում երկու շատ ինքնավստահ ելույթները թույլ տվեցին տեսնել՝ ինչպես է համավարակի ընթացքում այս դուետի նշանակալի առաջընթացը վերափոխվում միավորների։ Թինան ու Սիմոնը ավելի քան 16 միավորով բարելավեցին իրենց անձնական լավագույն արդյունքը։ Նրանք 4-րդն էին ընդհանուր հաշվարկում, բայց 3-րդը՝ Օլիմպիական որակավորման համար, ինչը նշանակում էր, որ երազանքը, որին երկար ժամանակ է ձգտում էին, վերջապես իրականություն դարձավ։

                  «Շատ երջանիկ ու հպարտ էինք, որ որակավորվեցինք, դա մեր կյանքի նպատակն էր ու այն փաստը, որ կարողացանք հասնել դրան, ապշեցուցիչ էր։ Բախտավոր էինք, որ ծնողներս, արդեն ամուսինս ու Սիմոնի կողակիցը մեզ հետ էին։ Յուրահատուկ պահ է, երբ նման մեծ իրադարձության ժամանակ մտերիմներդ կողքիդ են ու աջակցում են քեզ։ Շատ էմոցիոնալ պահ էր»,- հիշում է Թինան։

                  Թինայի ու Սիմոնի հետ Օբերստդորֆում Օլիմպիական խաղերի ուղեգիր փորձում էր վաստակել նաև հայ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը։ 25-ամյա Սլավիկը, որը կարիերան սկսել է Հայաստանում ու մարզվում է Երևանում իր հոր՝ Սամվել Հայրապետյանի ղեկավարությամբ, երկու ծանրակշիռ ելույթ ունեցավ, բայց նրա ընդհանուր միավորները, ցավոք, բավական չէին տղամարդկանց բարդ պայքարում ՕԽ ևս մեկ ուղեգիր Հայաստանի համար նվաճելու համար։ Չնայած պարտությանը՝ Սլավիկը, գերազանցելով սեփական ամբիցիաները, իսկական թիմային ոգի ու սպորտային վարպետություն ցույց տվեց։

                  «Հետո Սլավիկը, մի կողմ թողնելով հիասթափությունը, մոտեցավ մեզ՝ ասելով, որ լավ է գոնե ինչ-որ մեկը կներկայացնի Հայաստանը ՕԽ-ում։ Իսկապես շոյված էի, որ նա այդքան ուրախ էր մեզ համար այն դեպքում, երբ ինքն էլ կարող էր ուղեգիր նվաճած լինել»,- ասաց Թինան։

                  «Որովհետև դա նաև այն է, ինչ մենք ենք զգում։ Այո, մենք ուզում ենք մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց ոչ միայն անհատապես իմ ու Սիմոնի համար, այլ այն դրոշի, որը ներկայացնելու ենք և դա ինքն իրենով շատ յուրահատուկ բան է։ Հիանալի է, որ կարող ենք անել դա երկրի համար»,- ավելացնում է Թինան։

                  Լուսանկարը՝ Seán Gillis/Europe On Ice

                  ՕԽ-ում իրենց տեղն ապահովագրելուց կարճ ժամանակ անց նրանք մեկնեցին Հունգարիա՝ մրցելու Budapest Trophy-ում, որտեղ կարողացան տիտղոս նվաճել ու փորձարկել Հայաստանի պետական օրհներգը՝ «Մեր հայրենիքը» լսելն ու իրենց պատվին բարձրացվող Հայաստանի դրոշը տեսնելը։ Հաճելի պատահականությամբ նրանց մեդալներով պարգևատրեց Հունգարիայի չմշկասահքի ֆեդերացիայի գեղասահքի բաժնի սպորտային տնօրեն հայազգի Գուրգեն Վարդանյանը։

                  Ազատ պարի ժամանակ թիմը սահում է Autumn Leaves և Luck Be a Lady երգերի ներքո, ու այս ծրագրի հետ կապված պատմություն կա։

                  «Առաջին մասը շատ ռոմանտիկ ու նոստալգիկ է, դա մեր միասին անցած փորձություններին հետհայացք գցելու, բաց թողնելու ու մենակ լինելու մասին է։ Երբ երաժշտությունը փոխվում է, մենք սկսում ենք մտածել ոչ թե այն մասին, թե ինչ ենք կորցնում, այլ թե ինչ ենք ձեռք բերել ու ինչի ենք հասել՝ վստահ լինելով, որ մեր կյանքի լավագույն ժամանակներն ենք ապրում։ Թույլ տվեք զվարճանալ, թույլ տվեք խնջույք անել»,-բացատրում է Սիմոնը։

                  «Այս երաժշտության ներքո որոշ ժամանակ աշխատելուց հետո զգում եմ, որ մենք ստեղծել ենք մեզ համապատասխանող մի պատմություն ու կարող ենք դա լավ ցույց տալ մրցավարներին ու հանդիսատեսներին, և նրանք կարող են զվարճանալ մեզ հետ, հատկապես վերջին հատվածի ժամանակ։ Ահա թե ինչ էի զգում ես նախորդ ամիս Տալինում անցկացված Եվրոպայի առաջնության ազատ պարի ժամանակ»,- իր տպավորություններով է կիսվում Թինան։

                  «Մեր կարիերայի այս փուլում զգում եմ, որ մրցաշարին պատրաստ լինելուց բացի, մենք իսկապես պիտի զվարճանանք, լսարանին տանենք մեզ հետ ու համոզված լինենք, որ վայելում ենք ողջ ընթացքը»,- ավելացրեց Սիմոնը։

                  Տալինում անցկացված 2021 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը Պեկինի ՕԽ-ից առաջ նրանց վերջին մրցավայրն էր, Թինան ու Սիմոնը 11-րդ տեղը զբաղեցրին ազատ պարերում և 13-րդը՝ ընդհանուր հաշվարկում, որը մինչ օրս նրանց լավագույն արդյունքն է։

                  Մարզում միջազգային սառցե պարերի կենտրոնում

                  Թինան ու Սիմոնը մարզվում են Մոնրեալի Ice Academy-ում հայտնի մարզիչներ Մարի-Ֆրանս Դուբրոյի, Պատրիս Լոզոնի և Ռոմեյն Հեգենոյերի գլխավորությամբ։ Առաջիկա Օլիմպիական խաղերում սառցե պարերի ոլորտի գրեթե կեսը սառցե պարերի այս կենտրոնից է՝ ներառյալ մեդալների հավակնորդները, ինչպիսիք են աշխարհի քառակի չեմպիոն Գաբրիելա Պապադակիս-Գիյոմ Սիզերոն զույգը Ֆրանսիայից, ինչպես նաև աշխարհի բազմակի մեդալակիրներ Մեդիսոն Հաբել-Զաքարի Դոնոհյու և Մեդիսոն Չոք-Էվան Բեյթս զույգերը ԱՄՆ-ից։

                  «Շատ մոտիվացնող է մարզվելը քո մակարդակի, ինչպես նաև ավելի բարձրակարգ մրցակիցներիդ հետ։ Ամեն օր մեր շուրջ քրտնաջան աշխատանքն ու դրա արդյունքները տեսնելը ոգեշնչում ու առաջ են մղում մեզ։ Մենք մեծ մարզչական թիմի հետ ենք աշխատում։ Տարբեր հեռանկարներ ունենալն օգնում է մեզ ավելի լավը դառնալ։ Մարզիչների մոտեցումները տարբեր են, նույն բանը երբեք չենք անում ու ամեն անգամ բարելավում ենք մեր որակները»,- նշում է Թինան։

                  «Հիանալի է, երբ շուրջդ այդքան շատ մարդիկ կան, որոնք անցնում են նույն բաների միջով, ինչ դու։ Հատկապես հիմա՝ ՕԽ-ին պատրաստվելիս։ Մենք բոլորս նույն դժվարություններին ենք բախվում, նույն քրտնաջան աշխատանքն անում՝ նույն մոտիվացիայով՝ փորձելով հասնել լավագույնին ու վստահ լինելով, որ պատրաստ ենք»,- ավելացնում է Սիմոնը։

                  Ուշադրությունը դեպի Պեկին

                  Այս Օլիմպիական խաղերում սառցե պարերը 23 մասնակից կունենա, որոնցից եզրափակիչ կանցնի միայն 20-ը։ Նրանց թվում լինելը Թինայի ու Սիմոնի ձգտումն է Պեկինում, որը եթե կատարվի, կծառայի որպես արժանի ապացույց նրանց առաջընթացի ու քրտնաջան աշխատանքի։

                  «Սա այն Օլիմպիական խաղերն է, որի մասին երազել ենք։ Կսկսենք շոուն ու կզվարճանանք։ Պիտի առավելագույնն անենք նրանով, ինչ ունենք։ Դա է ամենը, որ կարող ենք անել ՕԽ-ում մեր առաջին փորձի ժամանակ»,-միաձայն ասում են Թինան ու Սիմոնը։

                  Ի դեպ, Թինային էր ընձեռվել ՕԽ բացման արարողության ժամանակ դահուկավազորդ Միքայել Միքայելյանի հետ միասին Հայաստանի թիմի դրոշակակիրներից մեկը լինելու պատիվը։

                  Չնայած գեղասահքը ոչ մասսակայան մարզաձև է մնում Հայաստանում՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը լավատեսորեն մտածում են, որ այն ուշադրությունը, որ իրենք ստանում են, կօգնի խթանել այս սպորտաձևի աճը երկրում։ «Հուսով եմ՝ ոգեշնչել ենք մյուսներին զբաղվել այս գեղեցիկ սպորտաձևով։ Եթե ավելի շատ մարդ ներկայացնի մեր երկիրը, հիանալի կլինի։ Մենք շատ հաղորդագրություններ ենք ստանում, հիանալի է այսպիսի աջակցություն ստանալն ու մենք էլ նույնը կանենք ցանկացածի համար, ով հաջորդիվ կանի սա»,-հաստատում է Թինան։

                  Սառցե պարերի դուետն իր առաջին քայլն Օլիմպիական սառույցին կանի փետրվարի 12-ին՝ ներկայացնելով իր ռիթմիկ պարը։ Եզրափակիչը նախատեսված է անցկացնել փետրվարի 14-ին։

                  Այս հոդվածի ծավալուն բնօրինակը հրապարակվել է գեղասահքի միջազգային Absolute Skating ամսագրի փետրվարյան համարում։

                  Հեղինակ՝ Մարիա Բաղդասարովա

                  Թարգմանությունը՝ Ստելլա Բաբլոյանի

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                  31.07.26

                  Խիստ պատիժ Անգլիայում. խախտողներին սպասվում է 10-խաղյա որակազրկում

                  31.07.26

                  🎥 Ափսոսում եմ, որ հաշիվը 3։0 չդարձրինք և չսպանեցինք ինտրիգը․ Սանդրո Պերկովիչ

                  31.07.26

                  Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                  31.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                  15:02 / 31.07.26

                  Խիստ պատիժ Անգլիայում. խախտողներին սպասվում է 10-խաղյա որակազրկում

                  14:15 / 31.07.26

                  🎥 Ափսոսում եմ, որ հաշիվը 3։0 չդարձրինք և չսպանեցինք ինտրիգը․ Սանդրո Պերկովիչ

                  13:10 / 31.07.26

                  Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                  12:15 / 31.07.26

                  Համաշխարհային ֆուտբոլը սգում է լեգենդի մահը. Կյանքից հեռացել է Ֆրանկո Բարեզին

                  11:21 / 31.07.26

                  ՖԻՖԱ-ն արդարանում է նոր նախագծի շուրջ ծագած սկանդալից հետո

                  10:35 / 31.07.26

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

                  00:30 / 31.07.26

                  Պաշտոնական․ Ռեալը նորեկ ունի

                  00:25 / 31.07.26

                  ԿԼ․ Ալաշկերտն ավարտեց մրցելույթները եվրագավաթներում

                  00:20 / 31.07.26

                  Ռեալը աշխատում է նոր տրանսֆերի շուրջ․ այս պահին բանակցություններ են ընթանում

                  00:01 / 31.07.26

                  Ինտերը թոփ տրանսֆեր է համաձայնեցրել

                  23:41 / 30.07.26

                  Պաշտոնական․ Լա լիգայի 23/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն փոխել է ակումբային գրանցումը

                  23:08 / 30.07.26

                  Հայտնի է՝ որքան է պահանջում Ման․Սիթին Ռեալից Ռոդրիի տրանսֆերի դիմաց

                  23:00 / 30.07.26

                  Անգլիական ակումբը համաձայնեցրել է Ռեալի երկու ֆուտբոլիստի տրանսֆեր

                  22:44 / 30.07.26

                  Պաշտոնական․ Փորձառու ֆուտբոլիստը համալրեց Ինտերի կազմը

                  22:33 / 30.07.26

                  Աղբյուր․ ՈՒԵՖԱ-ն ծրագիր ունի՝ անցկացնելու սեփական Աշխարհի առաջնության մրցաշերեր

                  22:22 / 30.07.26

                  Պաշտոնական․ Ռոման նոր հարձակվող ունի

                  22:08 / 30.07.26

                  ԿԼ․ Փյունիկն ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում

                  21:54 / 30.07.26

                  🎥 ԿԼ․ Նոան դուրս եկավ որակավորման երրորդ փուլ

                  21:51 / 30.07.26

                  ԿԼ․ Կլուժ-Ալաշկերտ․ մեկնարկային կազմեր

                  21:18 / 30.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Կարդալ ավելին

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.