Միլանի «Ինտերի» հիմնական դարպասապահ Սամիր Հանդանովիչը ձեռքի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Ա Սերիայի «Ուդինեզեի» հետ հանդիպումը, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօրվա մարզման ժամանակ:
Հիշեցնենք, որ 35-ամյա դարպասապահը այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում բաց չի թողել:
Հավելենք, որ Հանդանովիչը ցանկանում է երկարաձգել պայմանգիրը միլանյան ակումբի հետ: