«Ալաշկերտի» արդեն նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Եվրոպայում։
Ֆուտբոլիստը տեղափոխվել է Մալթայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Ֆլորիանա»։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Ակումբը շարունակում է համալրվել որակյալ ֆուտբոլիստներով՝ ամբիցիոզ նպատակներն իրականացնելու համար»,- ասված է «Ֆլորիանայի» պաշտոնական հաղորդագրության մեջ։