Ավարտվեց շախմատի՝ կանանց Հայաստանի առաջնությունը։
Վերջին տուրից առաջ հավասար միավորով առաջատարներն էին Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը։ Վերջին տուրում առաջատարները մրցեցին միմյանց դեմ, որի արդյունքում ավելի ուժեղ գտնվեց Մկրտչյանը՝ վաստակելով յոթ միավոր և առաջին անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Մարիա Գևորգյանը վեց միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ վերջինիս սայթաքումից օգտվեց և երկրորդ տեղը գրավեց Սուսաննա Գաբոյանը, որն իր ակտիվում գրանցեց 6,5 միավոր։
Այսպիսով, Մարիա Մկրտչյանը կհամալրի կանանց Հայաստանի հավաքականի կազմը։