«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին Матч Премьер-ի եթերում անդրադարձել է ակումբի ելույթներին, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ցուցադրած խաղին։
«Սպերցյանն ամրագրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում։ Ես հենց այնպես այլընտրանք չեմ փնտրի Սաֆոնովին, Էդուարդին և Չերնիկովին։ Եթե նրանք շարունակեն աճ գրանցել, մենք այս խաղացողների դիրքում ոչ մի լեգեոներ չենք դիտարկի։
Ինչի՞ համար ենք ժամանում մարզադաշտ, որպեսզի հաճույք ստանանք այնպիսի դրվագներից, ինչպիսին օրինակ այն է, երբ Սպերցյանը տուգանային հարվածով գրավեց «Զենիթի» դարպասը, սակայն մրցավարները չարձանագրեցին դարպասի գրավում։
Ֆուտբոլը չեն սիրում նրա համար, որ թիմն «ավտոբուս» կանգնեցնի և հաղթի, վերջում բոլորը շնորհավորեն չեմպիոնության համար»,- նշել է Գալիցկին։