Հայ մարմնամարզիկները 2022 թվականը կսկսեն Վրաստանում նախատեսված ուսումնամարզական հավաքով:
Թիլիսիի հավաքը կմեկնարկի հունվարի 28-ին և կտևի մինչև փետրվարի 11-ը:
2022 թվականը մարմնամարզիկների համար խոստանում է բավականին հագեցած լինել: Հունիսի 26-հուլիսի 7-ը Չինաստանում կանցկացվի Համաշխարհային Ունիվերսիադան, հուլիսի 24-30-ը Սլովակիայում կանցկացվի Երիտասարդների Եվրոպական փառատոնը: Օգոստոսի 18-ից 21-ը Գերմանիայում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ն Անգլիայում կանցկացվի Աշխարհի առաջնությունը:
Նշենք՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, վերջերս ԿԳՄՍ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր՝ իրենք սպասում են նոր մարզադպրոցի կառուցմանը. «Շատ եմ ցանկանում մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին ու այդ խաղերին նախապատրաստվելու համար չեմ ցանկանա նորից Վրաստան գնալ՝ ուսումնամարզական հավաքի: Աստված տա՝ մեր նոր մարզադպրոցն արդեն կառուցված լինի, հենց այդտեղ էլ պատրաստվենք ու մեր երկրից էլ մեկնենք օլիմպիական խաղերին»: