Ֆուտբոլի Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև ընկերական խաղը կկայանա ոչ թե մարտի 25-ին, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այլ՝ մարտի 24-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման օրը փոխվել է երկու կողմերի միջև վերջնական պայմանավորվածության համաձայն:
Խաղը կկայանա Երևանում և կմեկնարկի ժամը 20:00-ին: