Աշխարհի առաջիկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի՝ ավստալական վիզան չեղարկվել է: Որոշումը հրապարակվել է Ավստրալիայի ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը: Հաղորդվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է հանրային պահանջի արդյունքում: Հոուկն ընդգծել է, որ որոշումն ուղղված է Ավստրալիայի պաշտպանությանը:
Ավելի վաղ թեև Ջոկովիչի վիզան չեղարկվել էր, բայց նա բողոքարկել էր այդ որոշումն ու հաղթել դատը, ինչի արդյունքումը որոշումը փոխվել է: Այդուհանդերձ, երկրի իշխանություններն իրավունք ունեն արտաքսելու Ջոկովիչին և մտածում են այդ ուղղությամբ:
Հաղորդվում է նաև, որ թենիսիստի փաստաբանները մտադիր են նորից դիմել դատարան, իսկ գործը կքննվի ամենասեղմ ժամկետներում: Սա Նովակին թույլ կտա հանդես գալ Australian Open-ում: