Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր Լեվերկուզենի «Բայերին»։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 11-րդ րոպեին «Բայերին» առաջ մղեց Մուսա Դիաբին։ 23-րդ րոպեին «Հոֆենհայմը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը։
60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ 65-րդ րոպեին «Հոֆենհայմին» առաջ մղեց Ռոբերտ Սկովը։ Հարկ է նշել, որ գոլային գրոհում Ադամյանը գերազանց գործեց։
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» միավորների քանակը հասնցում է 33-ի ու բարձրանում 7-րդ հորիզոնական։