Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։
Ճակատագրական մենամարտը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում՝ Kings of the Ring մրցաշարում։ Սահակյանը մենամարտել է բելգորոդցի 21-ամյա բռնցքամարտիկ Իգոր Սեմերնինի դեմ։
Մրցակիցն առաջին ռաունդից հարվածների քանակով գերազանցել է Սահակյանին։ Հայ բռնցքամարտիկւ հետզհետե կարողացել է հավասարեցնել մարտը, բայց հինգերորդ ռաունդումմեկը մյուսի հետևից հարվածներ է բաց թողել: Թվում էր, թե մրցավարը պատրաստվում է դադարեցնել մենամարտը, սակայն բռնցքամարտիկը դիմացել է։ Վեցերորդ ռաունդում Սահակյանը կրկին սկսել է ճնշում գործադրել և տիրել նախաձեռնությանը, սակայն յոթերորդ ռաունդում Սեմերնինը նորից հուժկու հարվածներ է հասցրել։ Եզրափակիչ, ութերորդ ռաունդում Սեմերնինը կրկնակի հարված է կատարել, ինչից հետո Սահակյանն ընկել է և չի կարողացել վեր կենալ։
Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմում է ներկայացրել դատախազություն, բժշկական ծառայության կատարած աշխատանքի որակը, ինչպես նաև մրցաշարի կազմակերպման որակը ստուգելու պահանջով։