Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչը:
Եզրափակիչ գոտեմարտում Նորայր Հախոյանը 8:0 հաշվով հաղթել է Ազատ Սեդրակյանին և դարձել Հայաստանի չեմպիոն: Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նաև Գևորգ Ղարիբյանը՝ 5:1 հաշվով հաղթելով Արմեն Մելիքյանին:
Իր քաշային կարգում չեմպիոնությունը նվաճել է նաև Հրաչյա Պողոսյանը. նա եզրափակչում 11:0 հաշվով հաղթել է Վլադիմիր Հարոյանին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափաքկիչ գոտեմարտերը դեռևս ընթացքի մեջ են: Հայաստանի առաջնությանը 69 ըմբիշ է մասնակցում: Հավաքականի առաջատարները, բացի Արթուր Ալեքսանյանից, մասնակցում են մրցումներին: Հիվանդության պատճառով Հայաստանի առաջնությունը բաց են թողնում Ռուդիկ Մկրտչյանն ու Տիգրան Մինասյանը: