Իսպանական «Ռայո Վալեկանոյում» գրանցվել է կորոնավիրուսի վարակի բռնկում։
COVID-19-ը հայտնաբերվել է 17 ֆուտբոլիստի մոտ. Ակումբի ղեկավարությունը կփորձի հետաձգել «Ատլետիկոյի» հետ՝ Լա լիգայի 19-րդ տուրի հանդիպումը, որը պետք է կայանա հունվարի 2-ին։
18 տուրից հետո «Ռայո Վալեկանոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 30 միավոր։