«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Հայտնի են տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնների անունները:
57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Մանվել Խնձրցյանը: Եզրափակչում նա 9:2 հաշվով հաղթել է Էդիկ Հարությունյանին:
Դիտարժան ու գերլարված պայքարում Նորայր Հարությունյանը 3:1 հաշվով հաղթել է Վրեժ Գևորգյանին և դարձավ 61 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն:
65 քաշայինների եզրափակչում հաղթող է դարձել Գևորգ Թադևոսյանը՝ 3:2 հաշվով հաղթելով Հրաչյա Մարգարյանին:
70 կգ քաշայիններում հաղթող է ճանաչվել Արման Անդրեասյանը: Արմանի մրցակիցը վնասվածք ուներ և հաղթանակը շնորհվել է նրան:
Հրայր Ալիխանյանը (74կգ) 6:2 հաշվով հաղթել է Խաչատուր Պապիկյանին և դարձել Հայաստանի չեմպիոն:
Գերլարված պայքարում Արման Ավագյանը (79կգ) գոտեմարտի վերջին վայրկյաններին 5:3 հաշվով հաղթել է Մուշեղ Մկրտչյանին և հռչակվել Հայաստանի չեմպիոն:
Մհեր Մարկոսյանը (86կգ) 3:2 հաշվով հաղթել է Կնյազ Իբոյանին և դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հովհաննես Մխիթարյանը (92կգ) պարտվել է 3:9 հաշվով Սերգեյ Սարգսյանին, բայց կարողացել է իրական քամբեք անել և հաղթել 10:9 հաշվով:
97 կգ և 125 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել Խաչատուր Խաչատրյանը և Հովհաննես Մաղաքյանը:
Դեկտեմբերի 27-28-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: