Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթող է ճանաչվել 2021 թվականի՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ SMS քվեարկությամբ:
«Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով ներկայացված անվանացանկից անհրաժեշտ էր ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին: Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:
Մրցույթին 25 մարզիկ էր մասնակցում;