ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ Լիխտենշտեյնի հետ այսօր կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում ու հաջողություն մաղթել մեր թիմին.
«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22:45-ին:
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Armenia TV-ի եթերում: