Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնն (CIES) ընտրել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։
Ըստ համաշխարհային վերլուծական կենտրոնի՝ լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիթ Ալաբան։
Ավստրիացուն հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը և «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը։
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին զբաղեցրել է 17-րդ, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 24-րդ հորիզոնականը։
Ցուցակը ձևավորելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների ստացած խաղաժամանակը, վերջիններիս ակումբների խաղամակարդակը և մրցաշարերը, որոնց այդ ֆուտբոլիստները մասնակցել են։
























































