Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող “Ուֆան” հետաքրքրված է “Վելեսի” կիսապաշտպան Արթուր Գալոյանի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Sportbox-ի լրագրող Սերգեյ Իլյովը, Գալոյանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ “Ուֆայի” գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ստուկալովը։
Խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական ակումբի ֆինանսական միջոցները բավականին սուղ են, և եթե այդ հարցը լուծում ստանա, ակումբը պաշտոնական առաջարկ կանի “Վելեսին։
Հիշեցնենք, որ Գալոյանի ծառայություններով հետաքրքրված է նաև ՌՊԼ-ն ներկայացնող մեկ այլ ակումբ` “Ռոստովը”։
























































