Ինչպես տեղեկացնում է ղազախ ինսայդեր Այդին Կոժախմետը, Արամ Ոսկանյանը խզել է պայմանագիրը ղազախական «Ատիրաուի» հետ։
Ըստ աղբյուրի՝ ղազախական ակումբը շուտով պաշտոնական հայտարարություն կտարածի՝ կապված այս տեղեկության հետ։
Ոսկանյանն «Ատիրաուն» գլխավորում է՝ սկսած 2020 թվականի փետրվարից։ Ղազախստանի ավարտված մրցաշրջանում «Ատիրաուն» 14 թիմերի պայքարում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ղազախական ակումբի ղեկավարները դժգոհ են Ոսկանյանի կատարած աշխատանքից և գլխավոր մարզչի պաշտոնում նոր թեկնածուներ են դիտարկում։