Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարիերան կարող շարունակել Ռուսաստանում, որտեղ հանդես գալու փորձ արդեն ունի։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ՌՊԼ-ի մի քանի ակումբներ հետաքրքրված են Յուրչենկոյի ծառայություններով, բայց դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել։ Բացառված չէ, որ ձմռանը 35-ամյա դարպասապահը ռուսական ակումբներից մեկի հետ հավաքի կմասնակցի։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված է եղել «Նիժնի Նովգորոդը», բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Աղբյուրի փոխանցմամբ, բացի ՌՊԼ-ի ակումբներից, Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական մի քանի ակումբ, իսկ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Ալաշկերտից»։
ՌՊԼ-ում Յուրչենկոն հանդես է եկել «Ուֆայի» և «Տոսնոյի» կազմում, իսկ վերջինիս կազմում դարձել է նաև Ռուսաստանի գավաթակիր։
Հիշեցնենք՝ Յուրչենկոն դեկտեմբերի սկզբին ծնկի վիրահատության է ենթարկվել Մադրիդում։