Ա Սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Ջենոային» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Կուադրադոն՝ անկյունայինից կատարած հարվածով։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Պաուլո Դիբալան Բերնարդեսկիի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը՝ վերջակետ դնելով խաղին։
Այս տուրից հետո թուրինցիները 27 միավորով բարձրացան 5-րդ տեղ, իսկ «Ջենոան» 10 միավորով մնաց 18-րդ տեղում։