«Լայպցիգը» հեռացրել է գլխավոր մարզիչ Ջեսի Մարշին։
Գերմանական ակումբի պաշտոնական կայքը տեղղեկացնում է, որ կողմերը երկկրողմանի համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբի նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է համարվում Դոմենիկո Տեդեսկոն, որը նախկինում աշխատել է Մոսկվայի «Սպարտակում» և գերմանական «Շալկե 04»-ում։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգը» 14 տուրից հետո վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
























































