«Բարսելոնան» Պրիմերայի 16-րդ տուրում ընդունել է «Բետիսին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել: Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակը խփվել է երկրորդ խաղակեսում: 79-րդ րոպեին աչքի է ընկել «Բետիսի» հարձակվող Խուանմին:
«Բետիսից» կրած պարտությունն առաջինն էր Չավիի համար՝ որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ:
«Բետիսը» 30 միավոր է վաստակել 15 խաղում և Պրիմերայի մրցաշարային աղուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բարսելոնան» 23 միավորով 7-րդ տեղում է: