Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարի 12-րդ տուրում “Բավարիան” 7-2 հաշվով ջախջախեց “Մայնցին”։
Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Ռանոսը։ “Բավարիան” մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Ի դեպ, Հրանտը պարբերաբար ընգրկվում է “Բավարիայի” հիմնական թիմի մարզումներին։ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վերջինիս հետ մեծ հույսեր է կապում։
























































