Եգիպտոսի Կահիրե քաղաքում կայացած կարատեի՝ Աֆրո֊Ասիական գավաթ անունը կրող միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է մեդալ:
Աշխարհի և եվրոպայի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը , Ֆուկու֊գո մրցաձևում զբաղեցրեց 2֊րդ, իսկ անհատական կատա մրցաձևում 3֊րդ տեղը։ Արցախցի մարզիկ Տիգրան Գևորգյանը անհատական կատա մրցաձևում գրավել է 2֊րդ տեղը։
Մրցաշարին մասնակցում էին Աֆրիկայի և Ասիայի 15 պետություններ։