NBA-ի կանոնավոր առաջնությունում «Մեմֆիս Գրիզլիսը» հաղթեց «Օկլահոմա Սիթիին» 152:79 հաշվով: Հանդիպման ընթացքում «Մեմֆիսի» առավելությունը հասել է «+78»-ի, սակայն առանց դրա էլ վերջնական արդյունքը NBA-ի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1991 թվականի դեկտեմբերին, երբ Քլիվլենդ Կավալերսը 148:80 (+68) հաշվով հաղթել էր Մայամի Հիթին։
Ֆենիքս Սանսը սեփական հարկի տակ 114:103 հաշվով հաղթեց Դետրոյթին: Հաղթողների կազմում 19 միավոր են վաստակել Քեմերոն Ջոնսոնն ու Քեմերոն Փեյնը։ Պարտվողների կազմում 34 միավոր է վաստակել Ջերամի Գրանտը։ Ֆենիքսը տարավ 18-րդ անընդմեջ հաղթանակը։
Մյուս հանդիպումներում Միլուոկի Բաքսը հաղթեց Տորոնտո Ռեփթորսին՝ 93:97, Սան Անտոնիո Սփըրսը հաղթեց Պորտլենդին՝ 114:83, իսկ Նյու Յորք Նիքսը պարտվեց Չիկագո Բուլսին՝ 115:119: