Բրազիլիայի առաջնության 32-րդ տուրում «Աթլետիկո Մինեյրոն» 3-2 հաշվով հաղթեց «Բայային»: Նշենք, որ բոլոր 5 գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։
Լուիշ Օտավիոյի և Ժիլբերտոյի գոլերից հետո «Բայան» առաջ անցավ հաշվի մեջ 2-0 հաշվով: «Աթլետիկո Մինեյրոն» կարողացավ հաղթանակ կորզել «Զենիթի» նախկին հարձակվող Հալկի 11-մետրանոցից խփած գոլի և Կենոյի դուբլի շնորհիվ։
Հաղթանակը թույլ տվեց «Աթլետիկո Մինեյրոյին» անհասանելի դառնալ իր ամենամոտ հետապնդողներից:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Աթլետիկո Մինեյրոն» ունի 81 միավոր, իսկ մոտակա մրցակիցը՝ «Ֆլամենգոն»՝ 70 (մեկ խաղ պակաս է անցկացրել)։ Սա «Աթլետիկո Մինեյրոյի» պատմության մեջ երկրորդ չեմպիոնությունն է։























































