Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 1-4 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։
Մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Լեմարը, Գրիզմանն ու Կորեան:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը տանտերերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ խաղին:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 29 միավորով 2-րդն է։
«Կադիսը» 12 միավորով 17-րդն է։