Տեղի ունեցավ ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությունը, որի ընթացքում ձևավորվեց 3 խումբ՝ 4-ական թիմով, որոնք կպայքարեն մրցաշարի եզրափակիչ փուլի համար։
A խմբում տեղ գտան Շոտլանդիան, Ուկրաինան, Ուելսը և Ավստրիան։ Կիսաեզրափակչում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան և Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները կվիճարկեն մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիրը։
B խմբում կխաղան հետևյալ զույգերը՝ Ռուսաստան-Լեհաստան, Շվեդիա-Չեխիա։
C խումբ՝ Իտալիա-Հս Մակեդոնիա, Պորտուգալիա-Թուրքիա։
Անցումային խաղերը կկայանան 2022-ի գարնանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա 2022-ի ձմռանը։

























































