Սլովենիայում ընթացքի մեջ է շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը։
Այսօր կայացած 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իսպանիան։ Մեր տղաներից Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի, Հայկ Մարտիրոսյանը՝ Դավիդ Անտոնի հետ։ Ոչ-ոքի ավարտվեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյան-Խայմե Սանտոս Լատասա և Սամվել-Տեր Սահակյան-Իվան Սալգադո Լոպես պարտիաները։
Այսպիսով, յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը ունի 10 միավոր։