Սլովենիայում ընթացող շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում 7-րդ տուրի հանդիպումները։
Կանանց հավաքականը ընդհատեց պարտությունների շարքը՝ ոչ-ոքի 2-2 խաղալով Սերբիայի ընտրանու հետ։ Միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվեց ։
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավոր ունի։