Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, իսպանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական «Ռոման»։ Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստին իր ակումբում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ընթացիկ մրցաշրջանում Նաչոն «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։