«Ռոման» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել հռոմյան թիմ՝ մշտական խաղաժամանակ ստանալու համար:
Այս մրցաշրջանում 31-ամյա խաղացողը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 7 խաղ է անցկացրել «Ռեալում»: