Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ի մեկնարկել է շախմատի տղամարդկանց Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը:
Հայաստանից տղամարդկանց մրցաշարում մասնակցում է 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան և Մանուէլ Պետրոսյան։
Կանանց պայքարում ունենք երկու շախմատիստուհի՝ Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան։
Առաջին տուրում հաղթանակներ են տոնել Մանուէլ Պետրոսյանն ու Աննա Սարգսյանը: Ոչ-ոքի են խաղացել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Պարտություններ են կրել Էլինա Դանիելյանն ու Հայկ Մարտիրոսյանը: