Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը կայանալու են Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանից տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգիսյան, Սամվել Տեր-Սահակյան և Մանուել Պետրոսյան։
Կանանց պայքարում ունենք երկու շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան։