«Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո կատալոնական թիմի նախկին ֆուտբոլիստ Չավին է, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ ինքը՝ Չավին, պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։
Միաժամանակ «Բարսելոնան» այլ տարբերակներ ևս ունի։ Մասնավորապես, թկնածուներից մեկը «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն։
Կումանի գլխավորությամբ 10 խաղում վաստակելով ընդամենը 15 միավոր՝ «Բարսելոնան» այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: